Рубрика: Uncategorized

Հունիսի 25-29-ի աշխատանքային նախագիծ

Երկուշաբթի

11:00-11:30-ՈՒրախ օտար լեզու՝ անգլերեն Wild Animals

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Բացօթյա ընթերցումներ

13:35-14:00   Լող` բացօթյա լողավազանում

14:00-14:30   Աշխատանք էլեկտրոնային գրատախտակով. մաթեմատիկական խաղեր

14:30-15:00   Մարզական դադար

15:00-15-30   Հետճաշիկ

15:30-16:00    Խնամում ենք բակի ծառերը

16:00-16:30   Միջավայրի խնամք

16:40 Ճանապարհ դեպի տուն

 

Երեքշաբթի

11:00-11:30-ՈՒրախ օտար լեզու՝ ռուսերեն Одежда

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Կավագործություն

13:30-14:00  Հանգստի ժամ

14:00-14:30  Աշխատանք ուսգործիքով. մուտքագրում ենք արդեն ծանոթ  բառերը

14:30-15:00  Մարմնամարզություն. էստաֆետային խաղեր

15:00-15:30  Հետճաշիկ

15:30- 16:30  Զբոսանք Քոլեջի բակում՝ հավաքում ենք տերևներ, խնամում ծաղիկները

16:40 Ճանապարհ դեպի տուն

Չորեքշաբթի

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-ՈՒրախ օտար լեզու` անգլերեն Wild Animals

13:35-14:00 Հանգստի ժամ

14:00-14:30 Հեծանվավարություն բակում

14:30-15:00  Զբոսանք բակում

15:00-15:30  Հետճաշիկ

15:30-16:00  Աշխատանք ուսգործիքով. մուտքագրում ենք արդեն ծանոթ  բառերը

16:00-16:30 Միջավայրի խնամք

16:40 Ճանապարհ դեպի տուն

Հինգշաբթի

10:30-11:00-ՈՒրախ օտար լեզու՝ ռուսերեն Одежда

11:00-12:30-Մայիսիկ

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Բացօթյա, կենդանի մաթեմատիկա

13:30-14:00  Հանգստի ժամ

14:00-14:30  Աշխատանք ուսգործիքով. մուտքագրում ենք արդեն ծանոթ  բառերը

14:30-15:00  Մարմնամարզություն. էստաֆետային խաղեր

15:00-15:30  Հետճաշիկ

15:30-16:00 Կրկնում ենք օտար լեզուներով սովորած բառերը

16:00-16:30 Միջավայրի խնամք

16:40 Ճանապարհ դեպի տուն

Ուրբաթ

10:30-12:30-Լող

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Մայիսյան հավաքի ամփոփում` ռադիոնյութի թողարկում

13:30-14:00  Հանգստի ժամ

14:00-14:30  Աշխատանք ուսգործիքով. մուտքագրում ենք արդեն ծանոթ  բառերը

14:30-15:00  Մարմնամարզություն. էստաֆետային խաղեր

15:00-15:30  Հետճաշիկ

15:30-16:00  Տերևանկարչություն Քոլեջի բակում

16:00-16:30 Միջավայրի խնամք

16:40 Ճանապարհ դեպի տուն

Рубрика: Uncategorized

Դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Սոնա Սարգսի Քեհեյան

Կրթական պարտեզ 2018

Թեմա՝ Կրթական կասկադը որպես օազիս, դիտարան՝ խաղողի այգով

Պարտիզպան

Ղեկավար` Տաթև Բլեյան

Ք. Երևան 2018թ.

 

 

 

 

 

 

 

 

  • Բովանդակություն
  • Ներածություն
  • Գլուխ 1
  • Խաղողագործություն
  • Գլուխ 2
  • Ծառատունկ, ծաղկատունկ
  • Գլուխ 3
  • Սերմնացան
  • Ամփոփում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներածություն

 

2017-2018  ուսումնական տարին ինձ համար շատ պատասխանատու էր, քանի որ ինձ վստահվել էր լինել 5 տարեկաններ ուսուցչի օգնական: Կրթելով 5 տարեկան սովորողներին և միևնույն ժամանակ սովորելով քոլեջի պարտիզապուրակային բաժնում՝ շատ բաներ սկսեցի սովորել հենց փոքրիկ 5 տարեկաններից: Կարծում եմ, որ երեխաների մոտ պետք է  վաղ տարիքից  սերմանել սերը դեպի բնությունը: Մենք միահամուռ ուժերով սկսեցինք շատ բաներ սովորել միասին:

Ոսուցչի օգնականի աշխատանքի հիմնական մաս են կազմում միջավայրի մաքրությունը, կանաչ անկյունների ստեղծումը, ծաղիկների և բույսերի խնամքը: Կարևոր է՝աշխատանքները կազմակերպել և իրականցնել սաների հետ: Կարող եմ ասել, որ նման աշխատանքներից հետո գրանցել եմ սաների վարքի, վերաբերմունքի փոփոխություն. նրանք սիրով են լցվել բնության և իրենց շրջակա միջավայրի հանդեպ: Նկատել եմ, որ նրանց մոտ աճել է պատասխանատվության զգացումը, քանի որ հենց իրենց հոգատար վերաբերմունքի շնորհիվ է, որ մեր դասարանում ստեղծել ենք կանաչ անկյուն, արել ենք ծառատունկ ու ծաղկատունկ և, ամենակարևորը, արևելյան հատվածը վերածել ենք մի չքնաղ այգու, որը լցված  է բազմաթիվ պտղատու ծառերով:

 

 

 

 

 

 

 

 

 

Գլուխ 1

Խաղողագործություն

 

Խաղողի այգու հողամասի ընտրությունը

Խաղողի այգի հիմնելու համար մեծ նշանակություն ունի հողամասի ճիշտ ընտրությունը, որից և կախված է այգու բարձր բերքատվությունն ու երկարակեցությունը:

Խաղողի վազը կարող է աճել գրեթե բոլոր հողերում, բացի ճահճացած և աղակալած հողերից: Նաև պետք է հիշել, որ բոլոր մշակաբույսերը բարձր բերք են տալիս հումուսով հարուստ, ոռոգելի, լավ վարելաշերտ ունեցող հողերում:

Եթե դուք ցանկանում եք այգի հիմնել կիսաանապատային քարքարոտ հողերում, անհրաժեշտ է ուսումնասիրել հողի կառուցվածքն ու կազմությունը, ինչպես նաև մայր ապարը: Դա իմանալու համար պետք է հողամասի հակադիր անկյուններից 50 մետր հեռավորությամբ 1.5 մետր խորությամբ փորվածքներ անել:

 

Եթե այդ խորության վրա չկա կրի և մայր ապարի համատարած շերտ, իսկ վարելահողը պիտանի է, ապա այդ տարածքը խնամքով նախապատրաստելուց հետո կարելի է խաղողի այգի հիմնել:

 

Շատ կարևոր է նաև, որ ստորերկրյա ջրերի մակարդակը 1.5 մետրից ցածր լինի, հակառակ դեպքում անհրաժեշտ է օգտագործել ցամաքեցուցիչներ: Այգետնկման համար առանձնացված հողամասում հերթականությամբ անհրաժեշտ է կատարել հետևյալ նախապատրաստական աշխատանքները.

 

  • Պետք է արմատախիլ անել և հեռացնել թփերը, հին վազերը, խոշոր արմատների մնացորդները: Հողամասում չպետք է լինեն 10 սմ-ից ավելի խոշոր քարեր:

 

  • Հողամասը մաքրելուց հետո անհրաժեշտ է խնամքով հարթեցնել նրա մակերեսը:

 

  • Հողածածկույթի հարթեցումից հետո հողը պետք է պարարտացնել կիսափտած գոմաղբով, սուպերֆոսֆատով և կալիումական աղով:

 

  • Հաջորդ քայլը հողի նախատնկումային խորը հիմնաշրջումն է: Ոռոգվող շրջաններում այգու տնկման համար հողամասը պետք է հիմնաշրջել 60-70 սմ, ոռոգման խնդիրներ ունեցող ջրերում՝ 70-80 սմ խորությամբ: Հին այգին քանդելուց հետո պետք է նախկինից ավելի խորը հիմնաշրջել:

 

  • Խնամքով հարթեցված հողամասում անհրաժեշտ է որոշել շարքերի ուղղությունը, միջշարքային և շարքերում միջվազային տարածությունները և վազերի դասավորման կարգը:

Խաղողագործության պատմությունն ու դերը

Խաղողի վազն ունի շատ հին ծագում, իսկ վայրի խաղողն սկսել են մշակել դեռևս էնեոլիթի և բրոնզի դարերում: Հնագիտական հետազոտությունները հաստատում են, որ մոտավորապես 5-7 հազար տարի առաջ խաղողագործությունը ծաղկում էր ապրում Անդրկովկասում, Միջին Ասիայում, Սիրիայում, Միջագետքում և Եգիպտոսում՝ Միջերկրական, Սև և Կասպից ծովերի ավազանում:

Հայաստանում խաղողագործությունը շատ հին ծագում ունի: Դեռևս մ.թ.ա. 10-9-րդ դարերում ուրարտացիներն ունեցել են զարգացած խաղողագործություն և այգեգործություն: Խաղողը Հայաստանի սիմվոլներից մեկն է, քանի որ համաձայն լեգենդի՝ մարդկությունը բացահայտեց գինին այն ժամանակ, երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը:

 

Հայաստանում խաղողագործության զարգացման մասին են վկայում ասորեստանյան սեպագիր արձանագրությունները, Կարմիր բլուրի, Արենիի քարանձավի պեղումների ժամանակ հայտնաբերված մառանները, կարասները, գինեգործական պարագաները:

 

Խաղողագործությունը միշտ եղել է Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերից մեկը: Հայկական խաղողները և գինիները կարևոր դեր են խաղացել ինչպես Հայաստանի հովտային և լեռնային շրջանների միջև ապրանքափոխանակության, այնպես էլ մի շարք երկրների (Միջին Արևելք, Ռուսաստան, Եվրոպա) հետ առևտրական կապերի զարգացման համար:

 

ՀՀ խաղողագործական հիմնական տարածքները գտնվում են կիսաանապատային և չոր տափաստանային գոտում: Այստեղ տարածված են լեռնային գորշ և լեռնաշագանակագույն հողերը: Հայաստանի գյուղատնտեսական գոտիներից խաղողագործությունը զարգացած է Արարատյան դաշտավայրում, Վայոց ձորում և Սյունիքում:

 

 

Գոյություն ունի խաղողի տեսակների և սորտերի մասին գիտություն, որը կոչվում է խաղողագրություն (ամպելոգրաֆիա՝ հուն. ampelos-խաղող և grapho-գրում եմ): Վերջինս ուսումնասիրում է խաղողի տեսակների հատկանիշների փոփոխման օրինաչափությունները՝ պայմանավորված արտաքին պայմաններով և մարդու գործունեությամբ:

 

Խաղողագրություն եզրույթն առաջինն օգտագործել է բնագետ Ֆ. Սաքսը 1661թ., որին և համարում են խաղողագրության հիմնադիր: 1873թ.-ին Վիեննայում ստեղծվել է խաղողագրության միջազգային հանձնաժողով, որը սահմանել է խաղողի սորտերի նկարագրման միատեսակ համակարգ: Խաղողագործությունը երկրագործության եկամտաբեր ճյուղերից է:

 

Խաղողի թարմ պտուղները, ինչպես նաև նրանցից վերամշակված տարբեր մթերքները պարունակում են արժեքավոր սննդանյութեր: Խաղողի պտուղներում ջրի քանակը համեմատաբար քիչ է, իսկ խաղողահյութը պարունակում է միջինում 20-22% գլյուկոզա և ֆրուկտոզա:

 

Թարմ խաղողի օգտագործումը հանգստացնում է մարդու նյարդային համակարգը, վերականգնում ծանր վիրահատման ենթարկված մարդու ուժն ու երիկամների բնականոն գործունեությունը, բարերար ազդեցություն է ունենում տուբերկուլյոզով հիվանդների բուժման, աղեստամոքսային և սրտային հիվանդությունների դեմ պայքարելու դեպքում:

 

Սևապտուղ սորտերը մանրէասպան ու հակաճառագայթային ազդեցություն ունեն: P և K1 վիտամինները կանոնավորում են արյունատար անոթների գործունեությունը, չամիչի ոչ մեծ քանակության օգտագործումը վերացնում է հոգնածությունը, ակտիվացնում է ուղեղի գործունեությունը:

 

Խաղողի վազն ունի բացառիկ հատկություն, այն մշակվում է համարյա բոլոր հողերում, բացի աղակալած և ճահճացած հողերից: Վազն աճում և առատ բերք է տալիս նույնիսկ այնպիսի ավազային և քարքարոտ վայրերում, որոնք պիտանի չեն շատ բույսերի համար: Խաղողի վազի մշակությունը մեծ հեռանկար ունի ունի զառիթափ լանջերում, անապատային, կիսաանապատային հողերում, շարժուն ավազուտներում:

 

 

 

 

Խաղողի այգու ոռոգումը

Ոռոգումը բարձր է պահում վազի կենսունակությունը: Ջրի միջոցով հողում եղած սննդանյութերը ներթափանցում են արմատների մեջ: Ջուրը նպաստում է ֆոտոսինթեզի իրականացմանը, որից ստացված օրգանական միացություններն էական դեր են խաղում վազի վերգետնյա և ստորգետնա օրգանների աճման համար:

Ջուրը հատկապես անհարժեշտ է նոր տնկված վազերի կպչողականությունն ապահովելու համար: Վեգետացիայի ամբողջ ընթացքում հողը պետք է խոնավ լինի:

 

Չափազանց խոնավությունը, սակայն, նույնպես լավ չի անդրադառնում վազի արմատների վրա, տեղի է ունենում ծաղկավիժում, ընկնում է պտուղների որակը, արդյունքում առաջանում են սնկային հիվանդություններ: Երաշտի դեպքում նվազում է վազերի աճը, պտուղները մանր են լինում և լավ չեն հասունանում:

Это слайд-шоу требует JavaScript.

Արարատյան դաշտավայրի և նախալեռնային գոտիների ոռոգելի հողերում բերքատու վազերը վեգետացիայի ընթացում անհարժեշտ է ջրել 4-5, ավազային և քարքարոտ հողերում՝ 6-7, խոնավ շրջաններում՝ 2-3 անգամ: Երիտասարդ վազերին անհրաժեշտ է ջրել ավելի հաճախ, քան բերքատուներին:

 

Խաղողի վազի էտը

Վազերի էտը պարտադիր կիրառվող ագրոմիջոցառումներից է, որի նպատակն է բարձրացնել բերքատվությունը, նվազեցնել հիվանդությունների և վնասատուների զարգացմանը նպաստող պայմանները: Յուրաքանչյուր այգեգործ պետք է իմանա, որ էտելու ժամանակ թույլ տրված յուրաքանչյուր սխալ ունենում է բացասական հետևանք:

Վազի բեռնվածությունն աչքերի այն քանակն է, որը թողնում են վազի վրա էտի ժամանակ, ինչպես նաև շիվերի, ապա ծաղկաբույլերի քանակը, որը մնում է վազի վրա կանաչ հատումներից հետո: Էտի երկարությունը որոշում են աչքերի այն քանակով, որը թողնում են միամյա մատերի որոշակի հատվածի վրա: Տարբերում են կարճ, երկար և խառը էտ:

 

Կարճ էտի դեպքում բերքատու շիվերի վրա թողնում են մինչև չորս աչք: Երկար էտի դեպքում բերքատու մատերի (շիվ) վրա թողնում են 5-10 աչք: Խառը էտի դեպքում վազերի վրա եղած մատերի մի մասն էտում են կարճ, մյուսը՝ երկար: Վազերն էտելիս անհարժեշտ է իմանալ որոշ կանոններ: Շիվը պետք է կտրել աչքից 1 սմ բարձր և աչքին հակառակ թեքությամբ, որպեսզի լացահյութը չհոսի աչքի վրա և չվնասի նրան:

 

Էտի ժամանակ վազի վրայից պետք է կտրել և հեռացնել չորուկները, ինչպես նաև բերքատվության համար ոչ պիտանի մասերը: Էտելիս միամյա շիվերը և բարակ ճյուղավորումները կտրել այգեգործական մկրատով, իսկ հաստ ճյուղերը՝ սղոցով:

 

Էտի ժամկետը կախված է տվյալ շրջանի հողակլիմայական պայմաններից: Այն շրջաններում, որտեղ կատարվում է այգեթաղ, էտը կատարվում է գարնանը՝ այգեբացից մի քանի օր հետո, մեղմ կլիմա ունեցող շրջաններում՝ գարնանը և աշնանը՝ տերևաթափից հետո, նույիսկ ձմռան այն օրերին, երբ օդի ջերմաստիճանը 0-ից բարձր է:

 

 

 

 

 

Խաղողի բերքահավաքը

Խաղողի բերքահավաքը պետք է կազմակերպել այնպես, որ սեղմ ժամկետում և առանց կորստի բերքը լրիվ հավաքվի: Առաջին հերթին պետք է որոշել սպասվող բերքի քանակն ըստ առանձին հողամասերի և սորտերի: Բերքի հաշվառում կատարելու համար պետք է անցնել յուրաքանչյուր 10-րդ շարքով և յուրաքանչյուր տասներորդ վազի վրա հաշվել ողկույզները:

Հաշվառելիս պետք է ընտրել բերքատվությամբ տվյալ այգու համար տիպիկ վազեր: Այնուհետև պետք է որոշել տվյալ հողակտորում մեկ վազի վրա եղած ողկույզների միջին թիվը, այն բազմապատկել այգում եղած բերքատու վազերի թվով: Այգում եղած ողկույզների թիվը, բազմապատկելով տվյալ սորտի ողկույզների միջին կշռով, կստացվի սպասվող բերքի քանակը:

 

Խորհուրդ է տրվում բերքահավաքն սկսել այն ժամանակ, երբ խաղողը հասունացել է և պիտանի է թարմ վիճակում օգտագործելու կամ վերամշակելու, ինչպես նաև պահպանելու համար: Սեղանի սորտերի բերքահավաքը պետք է կատերել այն ժամանակ, երբ պտուղները հասունացել են, փափկել, ստացել սորտին հատուկ տեսք, գունավորում, պարունակում են չափավոր քաղցրություն՝ 18-22 շաքար:

 

Բերքահավաքի համար նպաստավոր են չոր եղանակները: Անձրևոտ օրերին չի կարելի բերքը հավաքել, քանի որ պտուղների վրա եղած խոնավությունը նպաստում է փտմանը: Իսկ ժամանակից շուտ հավաքած բերքը հետագայում չի հասունանում: Բերքահավաքը կատարում են այգեգործական մկրատով կամ դանակով: Ողկույզը կտրելիս պետք է բռնել, որպեսզի ողկույզների վրայի մոմաշերտը չվնասվի. այն ապահովում է խաղողի ավելի լավ պահունակությունը:

 

 

 

 

 

 

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի ագրոտեխնիկական միջոցառումները

Հայաստանի խաղողագործական տարածքներում այգիներին զգալի վնաս են պատճառում ցրտահարությունները, կարկուտը, հիվանդությունները և վնասատուները, ինչի պատճառով էլ տեղի է ունենում բերքի էական կորուստ:

Հաճախ սաստիկ ձմռանը վազերն ամբողջովին ցրտահարվում են, և հետևանքները վերացնելու, այսինքն՝ վազը վերականգնելու նպատակով կտրում են վերգետնյա բունը: Եթե հիվանդությունների և վնասատուների տարածվածությունը մեծ չափերի է հասնում, բերքի կորուստը կազմում է 85-90% և ավելի:

 

Հիվանդությունների և վնասատուների տարածումն ու զարգացումն զգալի չափով կարելի է նվազեցնել՝ կիրառելով ագրոտեխնիկական հետևյալ միջոցառումները՝

 

— հողամասի պատշաճ նախապատրաստում և սորտերի ճիշտ ընտրությունը,

— վազերի էտը և ձևավորումը համապատասխանեցնել տվյալ շրջանի հողակլիմայական պայմաններին և   սորտերի կենաբանական առանձնահատկություններին,

— պետք է ժամանակին կատարել քաղհանի աշխատանքները, պարարտացնել և սնուցել հողը,

— ժամանակին և որակով կատարել շիվերի կարճացումները և հատումները,

— անձրևոտ եղանակներին չի կարելի ջրել խաղողի վազը, հատկապես՝ հասունացման վերջին փուլում, հակառակ դեպքում առաջանում է գերխոնավեցում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գլուխ 2

Ծառատունկ, Ծաղկատունկ

 

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների նախապատրաստական դասարանի գործունեության կարգի համաձայն ամեն ամիս անցկացվում է «ամսիկներ» նախագիծը: Մենք սովորողների, ծնողների, տատիկների, պապիկների հետ միասին հոկտեմբեր ամսին կատարեցինք այգեգործական աշխատանքներ, և արևելյան հատվածումը մի մեծ քարքարոտ ու անմշակ տարածք վերածեցինք մրգատու ծառերով լցված այգու:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2017-2018 ուսումնական տարին շատ բարենպաստ էր այգեգործության և երկրագործության համար, քանի որ բոլորը՝ թե՛ աշխատողները, և թե՛ սովորողները, դարձել էին իսկական երկրագործներ: Ոգևորությունն անսահման էր. հոկտեմբեր ամսին արևելյան «կասկադում» իսկական եռուզեռ էր: Բոլորն այնքան ոգևորված և ուրախ էին աշխատում՝ փորում, տնկում և ջրում:  Հոկտեմբերիկ. Ծառատունկ: Մենք տնկեցինք խնձորենի, տանձենի, բալենի, նռնենի, հետո ջրեցինք բոլոր ծառերը:

Սովորողները որոշեցին, որ արևելյան լանջն ամբողջությամբ մրգատու այգի է դառնալու, և մենք այդ քաղցրահամ մրգերը հյուրասիրելու ենք բոլորին, որովհետև համոզված ենք, որ կարող ենք խնամել մրգատու այգին:

Այսպիսով, անցել է ութ ամիս այդ բեղմնավոր աշխատանքային օրվանից, և արդյունքն ակնհայտ է, քանի որ իսկապես ունենք հրաշալի մրգատու այգի՝ սովորողների և դասավանդողների, այլ աշխատողների մեծ ջանքերի շնորհիվ: Ամենօրյա խնամք և հերթապահություն իրականացրած սովորողներն այժմ մեծ ոգևորությամբ են նայում իրենց այգուն: Այո՛, հենց իրենց, որովհետև 5 տարեկանում կարողացան անել այն, ինչը  չկարողացան անել մեծերը: Իրենց հոգատարության և նվիրվածության շնորհիվ այժմ արևելյան «կասկադի» մրգատու այգին հիացնում է բոլորին՝ թե՛ շրջապատի մարդկանց, թե՛ մեզ բոլորիս:

Այսքանով չի սահմանափակվում սովորողների հետաքրքրությունը, և մենք նոյեմբեր ամսին որոշեցինք դասարանում ունենալ մեր կանաչ անկյունը՝ Կանաչ անկյուն. Ծաղիկների խնամք  Ծաղկատունկ: Սկզբում հողը փխրեցրինք, լցրինք թաղարների մեջ, հետո ծաղիկները տնկեցինք և ջրեցինք: Այստեղ նույնպես սահմանեցինք հերթապահություն, յուրաքանչյուր սովորող պարտաճանաչ կերպով ջրում և խնամում է ծաղիկները:

 

Գլուխ 3

Սերմնացան

Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձևը բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:

Մի այլ ձևով բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կո­ներ կամ ծաղիկներ: Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա նկատվում են կոներ: Դրանք հաճախ հաս­նում են մեծ չափերի: Կոներում զարգա­նում են սերմեր: Ծաղիկներ շատ եք տե­սել, դրանց մասին էլ արդեն գիտեք: Ծա­ղիկներից առաջանում են պտուղները։

Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազ­մացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմը կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:

Բույսերր, բազմանալով, տարածվում են բնության մեջ: Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ: Ո՞վ չգիտի, որ քամին, ջուրը կամ կենդանիներն ու մարդը տարածում են բույսեր։

Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ:

Դրանք են՝ քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը: Միջատներին, թռչուններին և այլ կենդանիներին գրավում են պտուղ­ների և սերմերի վառ գույնը, կպչող ծածկույթները:

Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր միասին անվանում են ֆլորա:

 

 

  1. Սերմ՝ սաղմնային բույս է՝ իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով։ Այն բույսերի բազմացման և տարածման օրգան է։ Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երևում է սերմնասպին, այն հետքը, որով սերմնամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի  կողքինգտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։  Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը Սաղմում լավ երևում  է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմիծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունեն արևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այ լբույսերի սեմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավորսերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլաճարպերսպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։

 

Կրթահամալիրում աշխատող յուրաքանչյուր ոք գիտի, որ այն մեծ  Ջերմոց լաբորատորիա  ունի, որը ղեկավարում է ընկեր Շողիկը: Երբ 5տարեկան փոքրիկ սովորողների հետ առաջին անգամ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա, մեզ հիացրեց տիկին Շողիկի վերաբերմունքը բույսերի նկատմամբ: Այնքա՜ն քնքշություն ու սեր կար, որ մենք էլ սիրեցինք բույսերը:

Սովորողների հետ սկսեցինք ուսումնասիրել և իմացանք, որ բույսերը հանդիսանում են բուսաբանական ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ։ Կենդանի էակների, այդ թվում և մարդու գոյությունը անհնարին կլիներ առանց բույսերի, որով և որոշվում է նրանց առանձնահատուկ դերը երկրագնդի վրա կյանքի համար։ Հենց բույսերի գործունեության շնորհիվ է առաջացել մթնոլորտը, որը պարունակում է թթվածին և նրանց գոյության շնորհիվ այն պահպանվում է շնչառության համար բարենպաստ վիճակում։ Սենյակային բույսերը պատկանում են տարբեր ընտանիքների: Կան գեղեցիկ ծաղիկներով, բազմերանգ և տարբեր ձևերի տերևներով սենյակային բույսեր։

5 տարեկան սովորողների հետ սկսեցինք տարբեր բույսերի, ծաղիկների սերմեր ցանել՝  Կակաչատունկ: Շրջապատի մաքրությունը, ծառերը չվնասելը, բույսերի հանդեպ խնամքը երեխաների հոգում բարության ու հոգատարության առաջին ծիլերից մեկն է, որը պետք է սերմանել վաղ տարիքից:

Մայրության և գեղեցկության տոնին  ընդառաջ սովորողները անակնկալ պատրաստեցին դասավանդողների համար: Համագործակցելով տիկին Շողիկի ջերմոց-լաբորատորիայի հետ, նախապես ծաղիկների կտրոններ վերցրինք և տնկեցինք: Գեղեցիկ ձևավորեցինք և ուղարկեցինք մեր կրթահամալիրում աշխատող բոլոր դասավանդողներին: Պատրաստում ենք անակնկալ դասավանդողների համար:

Սերմնացան. Բույսերի խնամք. Վերապատրաստում. Օր առաջին:

Այս նախագծի  շրջանակներում մեզ հյուր էր եկել Գերդ Քյոհլերը: Նա ծաղկագործ է և շրջում էր կրթահամալիրի դպրոցներով, զբաղվում այգիների ծաղկազարդմամբ‚ թփերի ու ծառերի ձևավորմամբ: Պարոն Քյոհլերն իր հետ պարտիզապուրակային գործունեության անթիվ-անհամար սարքեր,  ծաղիկների‚ բանջարեղենի սերմեր էր բերել մեր  կրթահամալիրի բակերը գեղեցկացնելու համար:

5-6 տարեկանները, տիկին Շողիկը, հանրապետության դաստիարակների վերապատրաստման 5-րդ փուլի մասնակիցները և Գերդ Քյոհլերի հետ տնկեցին այն սերմերը, որոնք նա բերել էր Գերմանիայից, իսկ հաջորդ օրը մեր հյուրերի հետ միասին զբաղվեցինք  այգեգործությամբ: Էտեցինք և մշակեցինք քոլեջի ծառերը: Այգեգործություն. Ծառերի խնամք Հանրապետության դաստիարակների վերապատրաստման 5-րդ փուլ:

Սիրով և հոգատարությամբ խնամում ենք մեր խաղողի այգին՝ Խաղողի այգու խնամք:

«Սերմանացան» նախագծի նպատակն է սովորողների մոտ ավելացնել պատասխանատվությունը  իրենց կատարած աշխատանքի նկատմամբ: Բացի նրանից, որ կարողանում ենք բույսերը ճիշտ խնամել, գիտենք նաև բոլոր բուսերի անվանումները, նրանց տեսակները, օգտակար լինելը:

Այսպիսով, սովորողները ստանում են ծաղիկների խնամքի վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ: Նախագծի խնդիրներն են՝ բնագիտական գիտելիքների     հարստացում (սերմնահատիկ, թաղար, բույս, պտուղ), հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների և հմտությունների ձևավորում, կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական նյութերի ստեղծում:

 

Նախագիծը կազմված է երեք փուլից:

Նախապատրաստական/առաջին փուլ Այս փուլում 5 տարեկաններն են, որոնք դեռ գրել, կարդալ չգիտեն և գիտելիքների յուրացման, հմտությունների և կարողությունների զարգացման համար միայն գործնական աշխատանքներ կարող են կատարել: Սկսում ենք այսպես. Պատմում ենք բույսերի մասին (ինչպե՞ս խնամել բույսերը, ե՞րբ է հարկավոր ջրել, ինչպե՞ս ջրել, ինչպե՞ս բույսեր աճեցնել, ծաղկի կտրոններն ինչպե՞ս վերցնել, որ արմատակալեն, և միաժամանակ չվնասվի մայր բույսը):

Երկրորդ փուլ — Սկսում ենք հաշվել սերմերը, ամրապնդում են իմացածը՝ շատ, քիչ, ավել, պակաս, ծանր, թեթև, հաստ, բարակ, մեծ, փոքր արտահայտությունները՝ սովորելով այդ բառերի անվանումները օտար լեզվով։

Երրորդ փուլԱյս փուլում սովորողները ուսումնասիրում են սերմերն ըստ ձևի՝ ի՞նչ երկրաչափական պատկերի է նման, ի՞նչ գույն, համ, հոտ ունի։

 

Ամփոփում

Ավարտելով խոսքս՝ անդրադառնամ մանկավարժության մեջ իմ հաղթանակներին, որովհետև բավականին մեծ աշխատանք ենք կատարել. կարողացել ենք սովորել միասին՝ սովորող-սովորեցնող հիմունքով:

Շատ ու շատ դեպքեր են եղել, որ ծնողները փաստել են, թե ինչպես են փոխվել երեխաները, և  ինչպես են վերաբերվում երեխաները շրջապատի մաքրությանը, որ երբեք աղբը չեն նետում պատահական տեղեր, կոնֆետի  կամ պաղպաղակի թուղթը նետում են միայն աղբամանի մեջ:

Նարինջի, խնձորի սերմերը տնկում են և սկսում հետևել դրանց աճին: Ջերմությամբ ու եռանդով են խնամում իրենց բակի ծառերն ու ծաղիկները:

Անհնար է հերքել՝ հրաշալի արդյունք է, որ 5 տարեկան երեխան ունի այս կարևորագույն հմտությունները:

Ես սովորել եմ, այնուհետև սովորեցրել եմ փոքրիկ սովորողներին: Ինձ համար շատ օգտակար էր սովորողների հետ այս աշխատանքները կատարելը՝ փորելը, էտելը, տնկելն ու խնամելը: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու ամենակարևոր դերն այս կյանքում միջավայրի և շրջապատի խնամքն է: Այն մարդը,  ով կարողանում է գիտակցել  ծառերի ու ծաղիկների կարևորությունը  բնության մեջ,  դառնում է բնության մի մասնիկը: Այն սովորողները, ովքեր սիրով են խնամում իրենց շրջապատը, պիտանի քաղաքացի են դառնում իրենց երկրի համար:

 

 

 

Рубрика: Uncategorized

Հունիսի 18-22-ի աշխատանքային նախագիծ

Երկուշաբթի

11:00-11:30-ՈՒրախ օտար լեզու՝ անգլերեն Wild Animals

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Բացօթյա ընթերցումներ

13:35-14:00   Լող` բացօթյա լողավազանում

14:00-14:30   Աշխատանք էլեկտրոնային գրատախտակով. մաթեմատիկական խաղեր

14:30-15:00   Մարզական դադար

15:00-15-30   Հետճաշիկ

15:30-16:00    Խնամում ենք բակի ծառերը

16:00-16:30   Միջավայրի խնամք

16:40 Ճանապարհ դեպի տուն

 

Երեքշաբթի

11:00-11:30-ՈՒրախ օտար լեզու՝ ռուսերեն Одежда

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Կավագործություն

13:30-14:00  Հանգստի ժամ

14:00-14:30  Աշխատանք ուսգործիքով. մուտքագրում ենք արդեն ծանոթ  բառերը

14:30-15:00  Մարմնամարզություն. էստաֆետային խաղեր

15:00-15:30  Հետճաշիկ

15:30- 16:30  Զբոսանք Քոլեջի բակում՝ հավաքում ենք տերևներ, խնամում ծաղիկները

16:40 Ճանապարհ դեպի տուն

Չորեքշաբթի

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-ՈՒրախ օտար լեզու` անգլերեն Wild Animals

13:35-14:00 Հանգստի ժամ

14:00-14:30 Հեծանվավարություն բակում

14:30-15:00  Զբոսանք բակում

15:00-15:30  Հետճաշիկ

15:30-16:00  Աշխատանք ուսգործիքով. մուտքագրում ենք արդեն ծանոթ  բառերը

16:00-16:30 Միջավայրի խնամք

16:40 Ճանապարհ դեպի տուն

Հինգշաբթի

10:30-11:00-ՈՒրախ օտար լեզու՝ ռուսերեն Одежда

11:00-12:30-Մայիսիկ

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Բացօթյա, կենդանի մաթեմատիկա

13:30-14:00  Հանգստի ժամ

14:00-14:30  Աշխատանք ուսգործիքով. մուտքագրում ենք արդեն ծանոթ  բառերը

14:30-15:00  Մարմնամարզություն. էստաֆետային խաղեր

15:00-15:30  Հետճաշիկ

15:30-16:00 Կրկնում ենք օտար լեզուներով սովորած բառերը

16:00-16:30 Միջավայրի խնամք

16:40 Ճանապարհ դեպի տուն

Ուրբաթ

10:30-12:30-Լող

12:30-13:00-Ճաշ

13:30-14:00  Հանգստի ժամ

14:00-14:30  Աշխատանք ուսգործիքով. մուտքագրում ենք արդեն ծանոթ  բառերը

14:30-15:00  Մարմնամարզություն. էստաֆետային խաղեր

15:00-15:30  Հետճաշիկ

15:30-16:00  Տերևանկարչություն Քոլեջի բակում

16:00-16:30 Միջավայրի խնամք

16:40 Ճանապարհ դեպի տուն

 

Рубрика: Uncategorized

Խաղողի այգու խնամք

Մինչդեռ մյուս սովորողները լողում են, մենք՝ այսօրվա հերթապահները, խնամում և ջրում ենք մեր տնկած խաղողի վազերը, և հույս ունենք, որ ունենալու ենք բերքատու խաղողի այգի:

Это слайд-шоу требует JavaScript.